7 Rings

«7 Rings»
«7 Rings» սինգլի շապիկը (Արիանա Գրանդե, 2019)
Արիանա Գրանդեի սինգլը
«Thank U, Next» ալբոմից
Թողարկվածհունվարի 18, 2019
ՖորմատԹվային ներբեռնում, սթրիմինգ, վինիլ 7, կասետ
ԺանրՓոփ, R&B
ԵրգահանՉարլզ Անդերսոն, Թոմի Բրաուն, Crazy Mike, Արիանա Գրանդե, Kimberly Krysiuk?, Njomza Vitia?, Թեյլոր Փարքս, Վիկտորիա Մոնեթ և Ռիչարդ Չարլզ Ռոջերս
Տևողություն2:58
ԼեյբլRepublic Records
ՊրոդյուսերԹոմմի Բրաուն, Չարլզ Անդերսոն, Մայքլ Ֆոսթեր
Արիանա Գրանդեի սինգլների ժամանակագրություն
«Thank U, Next»
(2018)
«7 Rings»
(2019)
«Break Up With Your Girlfriend, I’m Bored»
(2019)
 «7 Rings»

«7 Rings», ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի «Thank U, Next» (2019) հինգերորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլը։ Երգը թողարկվել է 2019 թվականի հունվարի 18-ին՝ Republic Records-ում։ Երգը գրվել է մի շարք երգահանների կողմից, այդ թվում՝ Արիանայի, Victoria McCants-ի, Թեյլոր Պարքսի, Njomza Vitia-ի, Kimberly Krysiuk-ի, Մայքլ Ֆոսթերի, Թոմմի Բրաունի և Չարլզ Անդերսոնի։ Նաև ներառում է «My Favorite Things» երգից համեմատաբար փոքր թվայնացված ձայնային հատված, որը գրվել է 1959 թվականին ամերիկացի կոմպոզիտորներ Օսկար Համմերստեյնի և Ռիչարդ Ռոջերսի կողմից՝ «Երաժշտության հնչյուններ» (1959) մյուզիքլի համար[1]։

Գրեմմիի 62-րդ մրցանակաբաշխությունում «7 Rings»-ը առաջադրվել է «Տարվա ձայնագրություն» և «Լավագույն փոփ սոլո կատարում» անվանակարգերում։

  1. «Ariana Grande Announces New Single '7 Rings'». Billboard. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.

© MMXXIII Rich X Search. We shall prevail. All rights reserved. Rich X Search